30737 դիտում
09:52 31-05-2015
Lexus-ով գողություն կատարող, այնուհետև փախուստի դիմած ու մեքենաների ջարդ կատարած կասկածյալ գողերը բերվեցին դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 30ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարության կենտրոնական քննչական բաժնի քննչական խումբը Երևանի Աբովյան փողոց են տեղափոխել Արմեն Դանիելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նկատմամբ կան կասկածներ մայիսի 29-ին իր ընկերոջ՝ Արման Գրիգորյանի հետ վարձույթի սրահից Lexus մակնիշի ավտոմեքենան վարձակալական հիմունքներով ստանալու, իսկ հետո համարանանիշնեը ավտոմոեքենայի վրայից հանելու մեջ:
Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթոատրոնի հարևանությամբ, Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վրայից փորձել են գողություն կատարել: Նրանք նկատել են, որ Mercedes-ի տերը տեսել է իրենց և Lexus-ով դիմել են փախուստի՝ ճանապարհին ավտոմեքենաների ջարդ կատարել:
Երեկ Ա. Դանիելյանը դեպքի վայրում քննչական փորձարարությամբ պատմում էր, թե ինչ գործողություններ է կատարել ընկերոջ հետ:
Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ ինչ է մտածում այս պահին, նա անընդհատ պատասխանում էր. «Փոշմանել եմ, պիտի չանեի» :
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քննչական նույն գործողությունները կատարվել են նրա ընկերոջ՝ Արման Գրիգորյանի հետ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/29/54580/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել Արմեն Դանիելյանին և Արման Գրիգորյանին:
Նշված անձինք վարձույթի սրահից վերցրել էին Lexus մակնիշի 35 LD 066 համարանիշի ավտոմեքենան և փորձել այդ ավտոմեքենայով գողություն կատարել, իսկ մինչ այդ ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները: Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, նրանք փորձել էին գողություն կատարել թույլատրելի հատվածում կայանված Mercedes G մակնիշի 89 SL 888 համարանիշի ավտոմեքենայից: Ավտոմեքենայի տերը նկատել էր նրանց և մոտեցել, իսկ վերջիններս Lexus-ով դիմել էին փախուստի՝ ճանապարհին հարվածելով թույլատրելի հատվածում կայանված մի քանի ավտոմեքենաների:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանց հետապնդել էին քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողացել էին մասամբ կասեցնել հանցագործների փախուստը, իսկ մինչ այդ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները Կենտրոն վարչական տարածքում ծառայություն կատարելիս տեղեկություններ էին ստացել դեպքի մասին և նույնպես սկսել էին որոնել կասկածյալ գողերին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+