211652_close_icon
views-count17142 դիտում article-date 20:37 28-02-2015

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero-ն. վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ բախվել են Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցի բնակիչ Պետրոս Սերխոշյանի վարած BMW մակնիշի 34 DR 316 համարանիշի և Երևան քաղաքի Ուլնեցի 3-րդ փողոցի բնակիչ Վահե Ապետնակյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 40 AA 500 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ ՀԿԳ ավագ տեսուչ Գրիգոր Միտոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, քանի որ վթարի մեջ վարորդները միմյանց էին մեղադրում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր