211652_close_icon
views-count37369 դիտում article-date 14:54 22-08-2015

Երևանում բախվել են BMW X6-ն ու Range Rover-ը. վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 21-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտ դիմաց բախվել են Երանի բնակիչ Սարգիս Հոբվհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 88 VD 888 համարանիշի և ՌԴ քաղաքացի Հակոբ Կուրղինյանի վարած Range Rover մակնիշի Y 001 TC 96 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննիչ Գ. Խանաղյանը, ու քանի որ վթարում վարորդները միմյանց էին մեղադրում, հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր