1702 դիտում
12:31 01-03-2015
Մեծ Պահք. այսօր Անառակի կիրակին է
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի: Ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ կյանքով, վատնում ունեցածը:
Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ:
Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
Հաջորդը տնտեսի կիրակին է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի՝ Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան:
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
11:21 12-03-2023
Այսօր Մեծ Պահքի 4-րդ կիրակին է՝ Տնտեսի կիրակին
2620 դիտում
13:15 19-03-2023
Այսօր Դատավորի կիրակին է՝ Մեծ պահքի 5-րդ կիրակին
880 դիտում
11:52 10-03-2024
Այսօր Մեծ Պահքի hինգերորդ կիրակին է՝ Դատավորի կիրակին
Այս բաժնից
763 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
787 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»