211652_close_icon
views-count1189 դիտում article-date 23:45 18-01-2024

Լավրովը Սիրիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Tert.am-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ Միկդադը հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում սրացումը ՝ նշելով Գազայի հատվածում հրադադարի կարեւորությունը և տարածաշրջանում սադրանքների անթույլատրելիությունը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում իրավիճակի շարունակվող սրմանը։

Նախարարներն ընդգծել են Գազայի հատվածում անհապաղ հրադադարի և պաղեստինյան անկլավի բնակչության սուր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր