2077 դիտում
19:00 02-03-2015
Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը մեկնել է Արցախ. ֆոտոշարք
Երևան - Ստեփանակերտ համագործակցության շրջանակներում փետրվարի 26-ին Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորությամբ, մեկնել էր Արցախ։ Նշենք, որ 2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած այս ծրագիրը նպատակ ունի սերտացնել համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև։
Այցելության առաջին օրը Դավթաշենի պատվիրակությանն ընդունեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Ս. Գրիգորյանը և Ռ. Բաղդասարյանը քննարկեցին ծրագրի ընթացքը և այլ հարցեր։
Հանդիպման ավարտին Ստեփանակերտի քաղաքապետն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով, որից հետո միասին ուղևորվեցին Ստեփանակերտի երիտասարդության պալատ, որտեղ այցի շրջանակներում հատուկ անակնկալ էր պատրաստվել արցախցի երեխաների համար։ Երևանի պետական կրկեսի դերասանները իրենց համարներով անմոռանալի պահեր պարգևեցին Ստեփանակերտի հարյուրավոր փոքրիկների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
5471 դիտում
14:14 02-06-2017
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով Արցախից Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3529 դիտում
14:39 17-11-2016
Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը հերթական այցով ԼՂՀ-ում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր