211652_close_icon

Վրաստանի արժույթի շուկայում այս օրերին լարիի անկումն իր ազդեցությունը կթողնի Հայաստանի վրա. Ժամանակ

views-count2062 դիտում article-date 09:32 04-03-2015
«Ժամանակ» թերթը գրում է, որ թեպետ հարևան Վրաստանում լարիի կուրսը վերջին երկու օրերին որոշակիորեն կայունացել է՝ վրացի տնտեսագետները դժվարանում են կանխատեսել, թե առաջիկայում ինչ պատկեր կլինի: Թերթի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում արժույթի շուկայում այս օրերին տեղի ունեցողն անկասկած իր ազդեցությունը կթողնի տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Նրա խոսքերով՝ եթե զբոսաշրջության ոլորտում Հայաստանը կարող է շահել, ապա Վրաստանում բիզնեսներ ունեցող շատ հայ գործարարներ էականորեն կտուժեն, ըստ նրա՝ մենք բավականին մեծ տուրիստական հոսք ունենք դեպի Վրաստան, այդ տեսանկյունից դրական ազդեցություն կունենա լարիի անկումը: Մեր մոտից դոլար են տանում ու լարի ձեռք բերում, եթե գների թանկացում տեղի չունենա այնքանով, ինչքանով իրենց արժույթն է արժեզրկվում, դա ավելի նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ զուտ տուրիզմի առումով: Տնտեսագետը հավելել է, որ ինչ վերաբերում է թանկացումներին՝ վատ ապրելուն, այդ առումով տնտեսական վիճակի վատացումը բացասաբար կազդի։ Եթե հարևանիդ գործերը լավ չեն, ապա քո գործերը դրանից չեն կարող լավանալ: Իրար փոխկապակցված տնտեսություններ ունենք՝ մեր տնտեսության վրա բոլոր դեպքերում լինելու է բացասական ազդեցություն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր