211652_close_icon
views-count1529 դիտում article-date 13:01 04-03-2015

Արգենտինայում ջրհեղեղի պատճառով ավելի քան 5000 մարդ է տարհանվել

Արգենտինայի կենտրոնական շրջաններից ավելի քան 5000 մարդ է տարհանվել ջրհեղեղի պատճառով, այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Ամենից շատ տուժել են Կորդոբա, Սանտա-Ֆե, Սան Լուիս, Կատամարկա, Սանտիագո-դել Էստերո շրջանները: Նրանցում փողոցների մեծ մասը ջրի տակ է անցել, անհնար է դարձել երթևեկությունը, դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, փակվել են դպրոցները: Կորդովայի ղեկավարն այդ ջհեղեղն անվանել է ամենախոշոր կլիմայական աղետը վերջին 50 տարվա ընթացքում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ջրհեղեղի զոհ է դարձել 9 մարդ: Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն, հավանական է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն:

Նմանատիպ նյութեր