211652_close_icon
views-count3084 դիտում article-date 20:41 15-08-2015

Արգենտինայում ջրհեղեղի հետեւանքով 20 հազար մարդ է տարհանվել. տեսանյութ

Արգենտինական Բուենոս Այրեսում առատ տեղումներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել: Տարերային աղետի զոհ է դարձել արդեն 3 մարդ: Մայրաքաղաքից 60 կմ հեռու՝ Լուհան քաղաքում գետի ջրի հունը բարձրացել է 5 մետր: Քաղաքի կենտրոնը ջրասույզ է, ջուրը լցվել է նաեւ Սուրբ Աստվածամոր եկեղեցին: Կանխատեսվում է, որ առաջիկա երկու օրում տեղումները չեն դադարի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր