211652_close_icon
views-count1726 դիտում article-date 15:16 04-03-2015

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների եւ նախկին նախագահների վարձատրության մասին օրինագծերը

ԱԺ-ն այսօր` մարտի 4-ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերբերյալ օրինագիծը: ԱԺ պատգամավորներից 92-ը կողմ քվեարկեցին, 6` դեմ, 13-ն էլ ձեռնպահ: Առաջին ընթերցմաբ ընդունվեց նաեւ նախկին նախագահների վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին օրինագիծը: Օրինագծին կողմ արտահայտվեցին 97 պատգամավոր, դեմ էին ՝ 2-ը: Իսկ 10-ը ձեռնպահ արտահայտվեցին: Մինչեւ այդ հայտնել էինք, որ ներկայացնելով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 3-ին, ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի նախկին նախագահները գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով թոշակ կստանան: Միաժանակ կարծիք հայտնել, որ նախկին նախագահները իրենց թոշակը կծախսեն բարեգործական նպատակներով: Նշենք, որ 2014-ի հուլիսի 1-ից ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ: Ինչը ենթադրում է, որ ՀՀ երկու նախկին նախագահների թոշակը կկազմի 924 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր