4185 դիտում
11:59 05-03-2015
Եթե Սպարապետն այսօր այստեղ լիներ, կհպարտանար այն կառույցով, որի համար այսօր ես եմ պատասխանատու. Սեյրան Օհանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպարապետ Վազգեն Սարգսյանը հոգեպես միշտ մեզ հետ է, եթե ֆիզիկապես այսօր այստեղ լիներ, ուրախության պահեր կապրեր, կհպարտանար Հայաստանի անկախության, Հայոց բանակի և որպես ինքնիշխան պետության զարգացման համար,- այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք բոլորս այս օրը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պետք է շնորհավորենք միմյանց և մեր մարտական ընկերների պատգամը հիշենք: Սպարապետի երազանքn է եղել ստեղծել, կատարելագործել այն կառույցը, որի համար ես եմ պատասխանատու, իսկ այսօր ինքներդ տեսնում եք, որ հայկական բանակը տեղում չի դոփում և զարգանում է»-նշեց պաշտպանության նախարարը:
Խոսելով սահմանում ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծեց, որ իրավիճակը լարված է, բայց հայկական բանակը ajn վերահսկում է և անհրաժեշտության դեպքում հակահարված կտա:
Եռաբլուրում էին նաև ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և մի շարք այլ ԵԿՄ-ականներ, Վազգեն սարգսյանի մարտական ընկերներ, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
Նմանատիպ նյութեր
2970 դիտում
18:47 17-04-2019
Էրնեստո Վալվերդե. Կրոյֆը կհպարտանար «Այաքսով», «Բարսայով» ու Պեպի «Սիթիով». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16904 դիտում
11:27 27-08-2021
Եթե ավելի մոտ լիներ, գուցե մի հատ էլ հայրական ապտակ տայի. Սեյրան Օհանյանը՝ Հայկ Սարգսյանի հետ միջադեպի մասին
3632 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
490 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
691 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
733 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար