211652_close_icon
views-count1073 դիտում article-date 13:27 05-03-2015

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես

Փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրահում կազմակերպվել էր նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին: Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց հայկական մշակույթը օտարերկրյա լսարանին հասանելի դարձնելու նպատակին ծառայող ազգանվեր այս քայլը: «Հրանտ Մարգարյանի նախաձեռնությունն առավել կարևոր է նաև ամերիկահայ համայնքի նոր սերնդին` հայ ժողովրդի գրական ժառանգությանը ծանոթացնելու տեսակետից»,- նշեց դեսպան Սարգսյանը: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հատվածներ հայ գրականության մեծերի` Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններից:

Նմանատիպ նյութեր