924 դիտում
12:15 11-04-2015
Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
Ապրիլի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո դեսպանությունում տեղի ունեցավ Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» անգլերեն գրքի շնորհանդեսը: Գրքում ամբողջացված են վերջին գրեթե քսան տարվա ընթացքում Մեթյու Կարանյանի կողմից Վանում, Անիում, Կարսում և պատմական Արևմտյան հայաստանի այլ շրջաններում կատարված հայկական հուշարձանների 125 լուսանկարներն ու դրանց պատմությունը:
Մեթյու Կարանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց մի շարք մանրամասներ իր հետազոտությունների, 1915թ. Ցեղասպանությունից առաջ և հետո տարբեր հայկական հուշարձանների պատմության, ինչպես նաև տեղի բնակիչների հետ իր ունեցած շփումների մասին: Գրքում հեղինակն առանձնահատուկ անդրադառնում է իր հանդիպած հայերի կամ հայկական արմատներ ունեցող մարդկանց պատմությանը: Մեթյու Կարանյանն իր գիրքը նվիրել է իր երկու տատերին և բոլոր հայ կանանց, ովքեր վերապրել են Ցեղասպանության անմարդկային զրկանքները և այնուհետև իրենց մեջ ուժ գտել` վերստեղծելու հայկական համայնքները Հայաստանից դուրս և ապահովելու հաջորդ սերունդների հայկական ինքնության պահպանումը:
Նմանատիպ նյութեր
1073 դիտում
13:27 05-03-2015
Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
1676 դիտում
14:54 23-03-2015
Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
1142 դիտում
22:32 12-03-2015
Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Մոսկվայում
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»