998 դիտում
16:09 05-03-2015
Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձում ասված է. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին:
Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, անկախ Հայաստանը իր դերն ու դիրքն է ամրացնում աշխարհում:
Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, եթե հայ ժողովուրդն ունի նրանց կարիքը, եթե պահն օրհասական է:
Շնորհավոր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի զավակ»:
Նմանատիպ նյութեր
6876 դիտում
17:44 04-05-2019
«Վոժդն իր ապրած կյանքով օրինակ պիտի դառնա սերունդների համար». Սասուն Միքայելյան
Այս բաժնից
508 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում