211652_close_icon
views-count2943 դիտում article-date 17:24 05-03-2015

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում 4 փամփուշտ է հայտնաբերվել

Մարտի 4-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, 1989 թ. ծնված Մոնիկա Մ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 4 փամփուշտ: Մոնիկա Մ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին: Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքնություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր