211652_close_icon
views-count3133 դիտում article-date 18:09 05-03-2015

Մազերի սառեցման մրցույթ՝ Կանադայում. ֆոտոշարք

Կանադայի Յուկոն նահանգում՝ սպա ջերմաառողջարանում, անցկացվել է մազերի սառեցման միջազգային մրցույթ՝ 30 աստիճան սառնամանիքի պայմաններում: Մրցույթի կանոնների համաձայն՝ որպեսզի մազերը սառչեն, մասնակիցները պետք է նետվեին տաք ջրով աղբյուրը, որի ջերմաստիճանը մոտ 40 աստիճան է ըստ Ցելսիուսի, իսկ ջրից դուրս գալուն պես՝ ջերմաստիճանի տատանման հետևանքով, նրանց մազերը վայրկանապես սառչում էին: Ամենաօրիգինալ սանրվածքի հեղինակները ստացել են 150 դոլար՝ որպես մրցանակ: Նշենք, որ մրցույթն անցկացվել է դեռևս փետրվարի 9-ին, սակայն հաղթողները հայտնի են դարձել միայն այսօր: Մրցույթի հաղթող է ճանաչվել կանադական Քվեբեկ նահանգի թիմը: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր