1070 դիտում
21:32 05-03-2015
Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են նաև ՏԿԱԻՆ-ի շրջանակներում
Մարտի 5-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսիի և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավունքի վարչության պետ Դարիուս Ժիլիսկի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ
և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Սա հյուրերի առաջին այցն էր ՀՀ ՏԿԱԻՆ և կրում էր ճանաչողական բնույթ: Հյուրերն այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան Կառավարության սերվերային կենտրոնին:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախարարության ընդհանուր կառուցվածքն ու գործունեությունը ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ՝ տարածքային կառավարման ոլորտում:
ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնավորապես պատմեց «911» ծառայության մասին՝ նշելով, որ ներկայումս անգամ ամենահասարակ առօրեական արտակարգ իրավիճակներում՝ ինչպիսին են դռան փակվելը կամ մեքենաների արգելափակումը, քաղաքացիները դիմում են «911» ծառայությանը, քանի որ փրկարարների հանդեպ վստահության մակարդակը բավականին բարձր է: Վ. Տերտերյանը նշեց նաև մարզերում «911» ծառայության ներդրման ծրագրի մասին, ինչի շնորհիվ մարզերի բնակիչների զանգերն այլևս չեն հասնի մայրաքաղաք և այնտեղից նորից վերահասցեավորվեն մարզեր:
Անդրադառնալով տարածքային կառավարման ոլորտին՝ Վ. Տերտերյանը նշեց, որ Հայաստանն ու Լիտվան բավականին երկար ժամանակ համագործակցում են այս ոլորտում, և համայնքների խոշորացման ծրագրի հարցում Լիտվայի փորձը Հայաստանի համար կարող է շատ օգտակար լինել:
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
13:55 06-04-2022
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան
3936 դիտում
15:36 15-06-2018
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ