3044 դիտում
09:23 06-03-2015
Ոչ ոք իմ հիմարությունների համար պատասխանատու չէ, բացի ինձնից. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Իմ գործը գրելն է և եթերում խոսելը: Ես դրանի՛ց եմ բավականություն ստանում, դա եմ աշխատում անել հնարավորինս լավ: Բայց բացառված չէ, որ ինչ-որ մեկն իմ խելքն ուտի և սկսի համոզել, որ ես կարող եմ դառնալ քաղաքական գործիչ, պատգամավոր, պետական պաշտոնյա կամ, չգիտեմ՝ տիեզերագնաց: Հնարավոր է նաև, որ առանց որևէ մեկի «բզելու»՝ իմ մեջ, այսպես ասած, «ինքնաբուխ» ուղեղի մթագնում առաջանա, ու ես սկսեմ նման հավակնություններ ունենալ: Այդ դեպքում իմ բոլոր իսկական ընկերներն ու բարեկամները պետք է ուղիղ իմ երեսին ասեն, որ իմ մտածածը հիմարություն է, և ես պետք է, որքան հնարավոր է, շուտ հետ կանգնեմ այդ մտադրությունից:
Բայց հավանական է, որ կգտնվեն կեղծ բարեկամներ, որոնք կսկսեն ինձ տարբեր կողմերից «տաքացնել». «Վախ, շեֆ ջան, դու երկրորդ Յուրի Գագարինն ես, ուղղակի ստեղծված ես տիեզերագնաց դառնալու համար: Թարգիր այդ գրելը և սկսիր քո այգում տիեզերանավ կառուցել, որպեսզի Յուպիտեր թռչես»: Եթե ինձ հաճելի լինի լսել այդ շողոքորթությունները, և ես փող ունենամ, գուցե սկսեմ այդ տիեզերանավը սարքել: Բայց երբ այդ գործում հաջողություն չեմ ունենա, ինձ «տաքացնողները» միանգամից կանհետանան, կչքանան, լավագույն դեուքում «հրաժեշտի խոսք» կգրեն կամ նույնիսկ կսկսեն ինձ ավելի շատ ծաղրել, քան իմ «չուզողները»: Եվ դա բնական է. ոչ ոք իմ հիմարությունների համար պատասխանատու չէ: Բացի ինձնից»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1963 դիտում
11:53 08-05-2015
Եթե ինձնից խոսենք, ամեն բան առաջինը ինձնից է սկսվել. Մանվել Գրիգորյան
1066 դիտում
12:54 06-10-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարում է իր հիմարությունների դիմաց. Կրոյֆ
3147 դիտում
10:47 27-06-2019
Եթե այսօր մերժում եմ այն ամենը, ինչ եղել է ինձնից առաջ, ապա վաղը մերժելու են ինձ․ «Առավոտ»
Այս բաժնից
949 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1225 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2509 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ