1069 դիտում
12:54 06-10-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարում է իր հիմարությունների դիմաց. Կրոյֆ
Լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մեծ սխալ գործեց, երբ 2013 թվականին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Դեվիդ Մոյեսին: Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետը նույնիսկ մեկ մրցաշրջան էլ չանցկացրեց մանկունիանցիների կազմում և ակումբի անփառունակ ելույթների պատճառով պաշտոնանկ արվեց:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարում է իր հիմարությունների դիմաց և արդեն հիմա սկսում է կարգավորել իրավիճակը: Ես Մոյեսի աշխատանքը տեսել եմ «Էվերտոն»-ում: Կարող եմ ասել, որ Մոյեսը լավ մարզիչ է, սակայն նա չէր համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, քանի որ «Էվերտոն»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բացարձակապես այլ ակումբներ են: Մոյեսի նման մարզիչը համապատասխանում է որոշակի տիպի պատկանող ակումբներին»,- ասել է Կրոյֆը:
Նմանատիպ նյութեր
3044 դիտում
09:23 06-03-2015
Ոչ ոք իմ հիմարությունների համար պատասխանատու չէ, բացի ինձնից. Առավոտ. խմբագրական
1759 դիտում
22:43 26-10-2014
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝1:1. վան Պերսին վերջին րոպեին փրկեց «Յունայթեդ»-ին. տեսանյութ
2397 դիտում
18:16 27-03-2014
«Բարսելոնա»-ի խնդիրը Նեյմարն է. Կրոյֆ
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2041 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am