211652_close_icon
views-count4300 դիտում article-date 11:11 06-03-2015

«Մոսկվիչկա»-ի փակվելու օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում պաշտոնյաների բիզնեսները. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս շաբաթվա սկզբին փակվեց «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: Նրա մուտքի դռներին հայտնվել է «ՓԱԿ է» ցուցանակը: Սուպերմարկետների ցանց ասվածը «Մոսկվիչկայի» պարագայում այևս խիստ չափազանցված է հնչում, քանի որ վերջին մեկուկես տարիների ընթացքում փակվում է այս ցանցի արդեն 4-րդ խանութը: Այս խանութների ցանցի ստեղծումը և փակվելը ինքնին ուշագրավ պատմություն է։ «Մոսկվիչկա» ցանցը պատկանում էր Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, և մի քանի տարի առաջ դրա կառավարումը պաշտոնապես ստանձնեց նրա որդին Արմեն Նազարյանը իր «Բիզնեսլիդեր» շատ համեստ անունը կրող ՍՊԸ-ով: Ու քանի դեռ Ներսիկ Նազարյանը Երևանի ոստիկանապետն էր, «Մոսկվիչկան» անհոգ գործում էր: Ներսիկ Նազարյանին իր զբաղեցրած պաշտոնից հանեցին 2013թ.-ի ապրիլի 16-ին, երկու շաբաթ անց փակվեց Մոսկովյան փողոցի «Մոսկվիչկան»: Ու դրանից հետո «Մոսկվիչկայի» խորտակումը այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Այս օրինակը ինքնին ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բիզնեսները, պաշտոնը կա, բիզնեսը բարգավաճում է անկախ նրանից, թե որքանով է արդյունավետ: Պաշտոնը չկա՝ կործանվում է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր