211652_close_icon
views-count3522 դիտում article-date 16:13 06-03-2015

Ակն ընդ ական. Իրանում բժիշկները հեռացրել են ուրիշին կուրացրած դատապարտյալի աչքը

Իրանի բանտերից մեկի բժիշկները այդ երկրի սահմանադրության կանոններով հեռացրել են դատապարտյալներից մեկի աչքը, ով մեկ այլ մարդու դեմքին քիմիական թթու լցնելով՝ կուրացրել էր նրան, գրում է Guardian թերթը: Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Իրանի բժիշկների շրջանում, ովքեր խստորեն դատապարտել են բանտի բժիշկների արարքը: Թերթի փոխանցմամբ՝ նման պատիժ Իրանում առաջին անգամ է կիրառվել: Դատավճռի համաձայն՝ պետք է հեռացվեին դատապարտյալի 2 աչքերը, սակայն վերջինս խնդրել է կես տարոբ հետաձգել իր աչքերից մեկի հեռացումը:

Նմանատիպ նյութեր