211652_close_icon
views-count3204 դիտում article-date 17:12 07-03-2015

Գիշատիչը՝ փայտփորիկի մեջքին. բրիտանացի լուսանկարիչը ֆիքսել է պահը

Լոնդոնի լուսանկարիչներից մեկը՝ Մարտին Լե-Մեյը ֆիքսել է փոքրիկ գիշատչի թռիչքը՝ փայտփորիկի մեջքին, եւ բացառիկ լուսանկարը հրապարակել իր միկրոբլոգում: Ամենայն հավանականությամբ, գիշատիչը մտադիր չի եղել ռոմանտիկ թռիչք վայելել փայտփորիկի մեջքին: Փոքրիկ գազանը փորձել է որսալ թռչնին, վերջինս էլ օդ է բարձրացել՝ իր մեջքին տանելով հարձակվողին: Լուսանկարիչը պատմել է, որ վայրէջք կատարելուց հետո փայտփորիկը կրկին թռչել է՝ այս անգամ առանց անկոչ հյուրի:

Նմանատիպ նյութեր