211652_close_icon
views-count1646 դիտում article-date 11:01 07-03-2015

Այս շաբաթ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,5 մլն դոլար

Մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերում իրականացվել են հետևյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,695,951 դոլար 478.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,148,508 ԱՄՆ դոլար 479.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1,500,000 ԱՄՆ դոլար 480.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 17,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,780,221 EUR 533.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,291,060 EUR 536.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 120,000 EUR առք եւ վաճառք 531.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 660,983,503 ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 198,180,099 ՌԴ ռուբլի 7.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 68.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր