ՀՀ որոշ բանկեր դոլարով վարկեր տրամադրելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանում են 600 դրամ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ թերթի խմբագրությունը պարբերաբար քաղաքացիներից բողոքներ է ստանում այն մասին, որ հայաստանյան որոշ բանկեր դոլարով վարկեր տրամադրելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանում են 600 դրամ, ինչի արդյունքում քաղաքացիները հետագայում վարկը մարելիս լուրջ վնասներ են կրում: Երեկ այս տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից պատասխանել են հետևյալը. «Բանկերը չեն կարող մեկ դոլարը 600 դրամ արժողությամբ վարկեր տրամադրել, քանի որ գոյություն ունի տվյալ օրվա համար սահմանված արտարժույթ: Բայց եթե նման դեպքեր լինում են, ապա հորդորում ենք, որպեսզի զանգահարեն ԿԲ-ի թեժ գիծ ծառայությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։