211652_close_icon
views-count1465 դիտում article-date 11:14 07-03-2015

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պարզվում է՝ Հայաստանում գոյություն ունի «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն: Վերջինս հրապարակել է իր՝2014 թվականի գործունեության, կամ ավելի ճիշտ կլինի ասել, չգործելու փաստն արձանագրող տարեկան հաշվետվությունը: Ըստ փաստաթղթի՝ նշված կուսակցությունը 2014 թվականի հունվարի 1 -ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական մուտքեր և ելքեր չի ունեցել: Կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում շարժական և անշարժ գույք ևս չի ունեցել: Մի խոսքով՝ զրո շարժ և վերջ: Սակայն պարզվում է՝ «Մեր տունը Հայաստանն է»-ն, որը մինչ օրս ոչ մի անգամ ընտրությունների չի մասնակցել և ընդհանրապես իր գոյության մասին զգացնել չի տվել, բավականին հին կուսակցություն է, պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ այն ստեղծվել է հեռավոր՝ 2004 թվականին: Որպես հիմնադիրներ նշված են Վաչագան Չիբուխչյան, Կոստան Կոստանյան, Էդուարդ Բաշրաթյան, Նաիրա Երեմյան և Աշոտ Բաղդասարյան: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր