211652_close_icon
views-count1240 դիտում article-date 11:09 07-03-2015

Վրաստանում ԱՄՆ իրավական հարցերով կցորդի գրասենյակի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Մարտի 6-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Վրաստանում ԱՄՆ իրավական հարցերով կցորդի գրասենյակի պատվիրակությանը՝ Դամիան Բրիկոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը նշեց, որ կարևորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև համագործակցությունը, որն այսօր էլ շարունակում է գործել ակտիվ և արդյունավետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դամիան Բրիկոն իր հերթին ներկայացրեց Վրաստանում ԱՄՆ նորանշանակ իրավական կցորդ Քեթի Քանինգին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման հետ կապված հարցերը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր