211652_close_icon
views-count1682 դիտում article-date 15:00 07-03-2015

Թող ձեր մեջ կուտակված սիրո մեծ պաշարը երբեք չսպառվի. Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց տոնի առթիվ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կանանց միջազգային օրվան ընդառաջ պարգևատրել է մի խումբ կին մանկավարժների: Շնորհավորանքի խոսքում նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ կրթության համակարգում աշխատող մեծաթիվ կանայք առանձնահատուկ հմայք են հաղորդում ոլորտին: "Շնորհավորում եմ կրթության համակարգում աշխատող բոլոր կանանց և մաղթում անձնական երջանկություն: Թող ձեր ընտանիքներում դուք այնքան երջանիկ ու անհոգ լինեք, որ կարողանաք սիրով և նվիրվածությամբ կրթել ու դաստիարակել այլոց երեխաներին` ապրել նրանց հոգսերով և վստահորեն նայել դեպի ապագա: Թող ձեր մեջ կուտակված սիրո մեծ պաշարը երբեք չսպառվի, որ այն միշտ կարողանաք բաշխել ձեր սաներին",- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել կին մանկավարժներին` անբասիր և դժվարին աշխատանքն արժանապատվորեն կատարելու համար: " Թող սերը, բարի ու ջերմ խոսքերի շռայլությունն ուղեկցեն ձեզ ոչ միայն այս տոնական օրերին, այլև ողջ տարվա ընթացքում. դուք իրականում արժանի եք և պաշտանմունքի, և’ սիրո և’ հարգանքի",- դիմելով ներկաներին ասել է Ա. Աշոտյանը և հիշատակել հայտնի դասական Բեռնարդ Շոուի հանրահայտ խոսքը. "Աստված սկզբում ստեղծեց Ադամին, որպեսզի կարողանա թույլ տրված սխալների հիման վրա` Եվային ստեղծել անթերի": Միջոցառման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց միջազգային տոնի կապակցությամբ` մի խումբ մանկավարժների հանձնել է պատվոգրեր, իսկ Երևանի թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Մելքոնյանը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Կարինե Թաթյանը, Լոռու մարզի Գուգարքի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակից /թոշակառու/ Մարինե Պոկացյանը և և Երևանի թիվ 47 մանկապարտեզի տնօրեն Գոհար Աշուղաթոյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` "Ոսկե հուշամեդալով":

Նմանատիպ նյութեր