5884 դիտում
19:32 07-03-2015
Ինչ կերակրատեսակներ պատրաստել` Պահոց շրջանում
Պահոց շրջանում կարելի է պատրաստել հետեւյալ կերակրատեսակները:
Ավելուկով ապուր: Բաղադրատոմս` 1 կապ ավելուկ, 200 գ գլուխ սոխ, 1 ճգ ալյուր, աղ, պղպեղ, բուսական յուղ՝ ըստ քիմքի:
Պատրաստման եղանակը` պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, խառնել, ավելացնել ջուր, աղ անել, թողնել եփվի՝ մինչև պատրաստ լինելը: Վերջում ավելացնել ապուրի ջրով բաց արած ալյուր: Եփել մինչև ալրահամը անցնի:
Ավելուկով և բլղուրով ապուր: Բաղադրատոմս` 1 կապ ավելուկ, 200 գ գլուխ սոխ, 200 գ բլղուր, աղ, պղպեղ, բուսական յուղ՝ ըստ քիմքի:
Պատրաստման եղանակը` պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, ջուր, աղ, պղպեղ անել, եռալուց հետո ապուրին ավելացնել բլղուր, եփել մարմանդ կրակին մինչև պատրաստ լինելը:
Ավելուկով ոսպապուր: Չորացրած ավելուկը (կես կապ) լվանալ գոլ ջրում, մանր կտրատել: Եռացող ջրի մեջ լցնել ավելուկը, կես բաժակ մաքրած, լվացած, կիսաեփ արած ոսպը, մանր կտրատած կարտոֆիլը և սալորաչիրը: Առանձին 1 ճգ ալյուրը բացել սառը ջրով այնպես, մինչև դառնա միատարր զանգված և ավելացնել ապուրին՝ անընդհատ խառնելով: Ապա ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրարած սխտոր (ըստ ցանկության) և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց 5 րոպե առաջ ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը:
Նմանատիպ նյութեր
4956 դիտում
10:46 22-02-2015
Պահոց շրջանում թույլատրվո՞ւմ է մարգարին օգտագործել
2073 դիտում
22:31 15-11-2014
Տաջիկստանում զինամթերքի խոշոր պահոց է հայտնաբերվել
2036 դիտում
18:14 19-02-2015
Իսրայելցի լողորդները ոսկյա դրամների պահոց են հայտնաբերել
Այս բաժնից
10172 դիտում
22:05 03-12-2024
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է
9947 դիտում
17:28 03-12-2024
«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»