Շիրակի մարզում կախված վիճակում հայտնաբերվել է ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող՝ 26-ամյա երիտասարդի դին
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ Շիրակի մարզի ոստիկանները Մայիսյան գյուղի դաշտամիջյան հատվածում՝ ինչ-որ շինության (սուպերմարկետ) մոտ գտնվող խողովակաշարից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է դիակի ինքնությունը: Վերջինս 26-ամյա Արթուր Աֆյանն է, ով ծառայում էր ռուսական սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Հիշեցնենք, որ զինծառայողի [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/27/44531/]անհետացման մասին[/url] ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել նրա կինը, երբ Ա. Աֆյանը տեւական ժամանակ չէր պատասխանել հեռախոսազանգերին:
Կինը նշել էր, որ փետրվարի 21-ի առավոտից Արթուրի մասին տեղեկություններ չունի:
Լուսանկարները՝ [url=http://tsayg.am/]«Ցայգ»[/url] հեռուստաընկերության մեր գործընկերների