211652_close_icon
views-count49929 դիտում article-date 10:58 29-06-2018

Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. անասնագոմի առաստաղից հակի թելով կախված վիճակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի դին

Երեկ՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում մարզի գյուղերից մեկի գյուղապետը ահազանգել է տարածքային ոստիկանության բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմում երեխա կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել տարածքի ոստիկանապետը, ինչպես նաև քննիչը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Ի. Մ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տանը կից անասնագոմի առաստաղից հակի թելով կախվել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր