211652_close_icon
views-count3322 դիտում article-date 17:16 08-03-2015

Հաճելի անակնկալ` կին վարորդներին. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մարտի 8-ի տոնական միջոցառումների շարքում հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին: Երևանյան բանուկ փողոցների հատման վայրերում ու խաչմերուկներում նրանց ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Այս ամենն արվել է լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, որպեսզի բնականոն երթևեկությունը որևէ կերպ չխոչընդոտվի: Կին վարորդներից ոմանք նշել են, որ նման ուշադրության արժանացել են նաև նախորդ տարի այս օրը և շնորհակալություն հայտնել հերթական անակնկալի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր