211652_close_icon
views-count1941 դիտում article-date 18:16 08-03-2015

Վարդերով զամբյուղ-տաղավարները՝ մայրաքաղաքի խորհրդանշական վայրերում

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած գարնան տոնական ամսի միջոցառումները բազմազան էին՝ Երևանի խորհրդանշական մի շարք վայրերում, ինչպիսին է, օրինակ, Երևանի Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի նախամուտքը՝ Իսահակյանի արձանի մոտ։ Հենց այստեղ՝ երիտասարդների սիրելի ժամադրավայրում էր մարտի 8-ի ծաղիկներն ու շնորհավորական բացիկները նվիրելու 8 զամբյուղ-տաղավարներից մեկը։ Վարդերով լեցուն էր նաև երևանցիների ամենասիրած վայրերից մեկի՝ Մոսկվա կինոթատրոնի մոտ, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված մեծ զամբյուղը։ Աբովյան փողոցով զբոսնող կանայք ևս Երևանի քաղաքապետի անունից վարդեր են ստացել ու շնորհավորանք՝ բացիկներով։

Նմանատիպ նյութեր