3359 դիտում
13:40 07-10-2018
Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարները
Հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ամբողջ ընթացքում, ժամը 12։00-ից 20։00-ը, Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։
Տաղավարները տեղակայված են Ազատության հրապարակի երկու մուտքերի մոտ՝ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների կողմից։ Արդեն երկար տարիներ է, ինչԱռաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է: ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով:
ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 98 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
[b]Հայկական Կարմիր խաչի ընկերության մամուլի հաղորդագրություն [/b]
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
2033 դիտում
11:24 24-04-2019
Ծիծեռնակաբերդի տարածքում այսօր կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը