211652_close_icon
views-count1096 դիտում article-date 10:20 09-03-2015

Հրթիռակոծվել է Մալիում գտնվող ՄԱԿ-ի բազան. կան զոհեր

Առնվազն 3 մարդ է մահացել մարտի 8-ին Մալիի Կիդալ քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի բազայի հրթիռակոծության հետևանքով: Reuters գործակալությունը, հղում անելով իր իրազեկ աղբյուրին, հայտնում է, որ զոհվել է ՄԱԿ-ի 1 խաղաղապահ և 2 խաղաղ բնակիչ: Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ հրթիռակոծությունը սկսվել է առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում: Նշենք, որ ներկա պահին Մալիի հյուսիսային հատվածը գտնվում է իսլամիստ անջատողականների վերահսկողության տակ, իսկ ՄԱԿ-ի՝ ավելի քան 11,000 խաղաղապահ զինվոր այնտեղ կմնա մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր