Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը
Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Անզոր Բ.-ն, որը հունվարի 28-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]