13632 դիտում
10:17 10-03-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը» դարձել է գործարար շահերի բախման պատճառ. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը» դարձել է գործարար շահերի բախման պատճառ։ Չնայած 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունը զգուշացնում է, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում և, որ դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի գլխավոր տնօրինությանը, շատերը պատրաստում են «Անմոռուկով» կրծքանշաններ և այլ ատրիբուտներ՝ վաճառքի համար:
Տնօրինության մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս պահին դրանք բոլորն օրենքից դուրս են։ «Անմոռուկը» արտադրական նպատակներով օգտագործելու համար գործարարները պետք է հայտ ներկայացնեն տնօրինությանը։ Երեկվա դրությամբ առկա էր 20-ից ավելի նման հայտ։
Ըստ Հ.Բերբերյանի՝ այդ հայտերը դեռ քննարկման փուլում են և այսօր կորոշվի, թե որ ընկերությունների հայտերն են բավարարվելու։ Իսկ մինչ այդ, պատասխանատուներն արդեն պատվիրել և ստացել են 20.000 հատ «Անմոռուկով» կրծքանշան, ևս 300.000 հատ «Անմոռուկով» ատրիբուտ պատրաստ կլինի մինչև մարտի վերջ և կբաժանվի խանութներին։ Անհասկանալի է միայն այն, թե ինչու է որոշվել այդ պարագաները պատվիրել չինական ընկերությանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
15010 դիտում
18:00 13-02-2015
Դպրոցի շենքը զարդարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը