851 դիտում
16:48 10-03-2015
Կներդրվի հաշտարարության ինստիտուտը
Կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք միտված են վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը: Եվ եթե դրանցից երկուսը՝ արբիտրաժը և ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանում իրավական կարգավորում ստացել են, ապա երրորդը՝ հաշտարարությունը, ընդհանրապես բացակայում է: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախ և առաջ ուղղված են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի բնապահպանական կրթության և դաստիարակության օրենսդրական դաշտի կատարելագործմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման նպատակն է օրենսդրորեն կարգավորել գյուղատնտեսության ոլորտի վարկային հարաբերությունները:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նախագծով առաջարկվում է կառավարությանը վերապահել ֆրանչայզինգի պայմանագրի գրանցման կարգի սահմանումը, ինչը հնարավոր կդարձնի այդ տեսակի պայմանագրերի կնքումը Հայաստանում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների համար: ՀՀ կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի ներկայացրած նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1217 դիտում
17:25 21-08-2015
Հաշտարարության ինստիտուտի ներդրմամբ դատարանները կաշխատեն նվազ ծանրաբեռնվածությամբ. Արսեն Մկրտչյան
1284 դիտում
23:50 04-10-2022
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
1780 դիտում
08:52 17-01-2014
Ծառուկյանի կուսակցությունում «արագ արձագանքման» խմբերի համակարգ կներդրվի. Հրապարակ
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց