37744 դիտում
23:45 10-03-2015
Մեծ Պահք. ինչպես պատրաստել Միջինքի բաղարջ
Վաղը Միջինք է` Մեծ Պահքը «կիսող» օրը, որով, սակայն, պահեցողությունը չի ավարտվում: Ավանդույթի համաձայն հավատացյալները պատրաստում են Միջինքի բաղարջ՝ «Տապլա», որի բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորեւ:
«Տապլա»՝ 10 հոգու համար:
1 կգ ալյուր
100գ մեղր
150գ ձեթ
200գ ջուր
12գ սոդա
20գ աղ:
Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել մետաղադրամ կամ խաչ, գրտնակել 1-1.5 սմ հաստության կլոր շերտով, կողքերը նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:
Մատուցել ընթրիքին:
Նմանատիպ նյութեր
3424 դիտում
11:11 15-03-2023
Մեծ պահք. Միջինք. այսօր թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում
2873 դիտում
18:25 11-03-2015
Մեծ Պահք. ինչպես պատրաստել թթվեպաս. տեսանյութ
1699 դիտում
12:31 01-03-2015
Մեծ Պահք. այսօր Անառակի կիրակին է
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
781 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին