211652_close_icon
views-count1511 դիտում article-date 22:07 10-03-2015

Կանանց միամսյակին նվիրված համերգ՝ Արարատում

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի համատեղ նախաձեռնությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է տոնական համերգ` նվիրված Կանանց տոնին: Մինչ տոնական համերգի մեկնարկը, միջոցառումը նշանավորվել է թատրոնի շենք մտնող կանանց ծաղիկներ նվիրելու և գարնանային զարթոնքը խորհրդանշող Կանանց տոնը շնորհավորելու գեղեցիկ արարողությամբ: Տոնական համերգի ընթացքում ժողովրդական երգերի կատարումներով և ժողովրդական նվագախմբի նվագակցությամբ հանդես են եկել Սևակ Ամրոյանը, Մերի Վարդանյանը, Սմբատ Խալաթյանը, այլ երգիչ-երգչուհիներ:

Նմանատիպ նյութեր