211652_close_icon
views-count1281 դիտում article-date 19:57 21-03-2015

Կանանց միամսյակին նվիրված համերգ` Եղեգնաձորում. լուսանկարներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում կայացավ տոնական համերգ նվիրված կանանց միամսյակին: Հյուրերին առաջինը ողջունեցին դպրոցի երգչախմբի սաները: Այնուհետեւ ելույթ ունեցան անհատ կատարողներ: Հնչեցին գործիքային կատարումներ և մայրերին նվիրված երգեր ու բանաստեղծություններ: Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Իրինա Շահինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և հանդիսատեսին, կանանց մաղթեց երջանկություն և առողջություն: Միջոցառման ամփոփիչ խոսքում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ելույթ ունեցող երեխաներին՝ ցանկալով նրանց բեմական ակտիվ գործունեություն և շատ ու շատ համերգային ծրագրեր: Մարզպետն իր խոսքում բարձր գնահատեց կանանց դերը ընտանիքում և երեխաների դաստիարակության գործում, կարևորեց մշակութային և հասարակական գործունեության մեջ կանանց դերակատարությունը, նրանց մաղթեց երջանիկ մայրություն, խաղաղ կեցություն, բարօրություն և ամենայն բարիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր