4817 դիտում
09:46 11-03-2015
Եթե ցանկանամ գնալ Գյումրի կամ այլ քաղաք, պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությու՞նը. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը իր «100-ամյակն՝ առանց ռեժիմի» ակցիան ցանկանում էր անցկացնել Գյումրիում:
Բայց հանկարծ պարզվում է, որ Գյումրիի մատույցներում և բուն քաղաքում կան ինչ-որ «գողականներ», «քրեականներ» և «թաղային հեղինակություններ», որոնք թույլ չեն տալիս քաղաքացիների այդ խմբի մուտքը Գյումրի: Հերիք չի՝ թույլ չեն տալիս, դեռ հարձակվում են լրագրողների վրա և արգելում են իրենց նկարահանել:
Բայց դա դեռ քիչ է: Ոստիկանությունը հայտարարում է, որ չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը այդ խուժանի սադրանքների դեպքում: Ինչպե՞ս հասկանալ իրավապահների այս «բացատրությունը»: Իսկ ո՞ւմ անվտանգությունն է այդ դեպքերում պատրաստվում ապահովել ոստիկանությունը՝ գուցե «գողականների՞»: Իսկ եթե ես ցանկանամ գնալ Գյումրի կամ Հայաստանի որևէ այլ քաղաք, իմ անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, թե՞ ես պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությունը»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2923 դիտում
18:21 08-08-2015
Արդա Թուրան. Մեսին ինձ առաջարկել է 10 համարի մարզաշապիկը, եթե ցանկանամ
2952 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
9776 դիտում
12:25 25-05-2017
Վարչապետը հանձնարարեց շենքերի տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»