1374 դիտում
14:30 11-03-2015
Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է մասնակցելու Միջինքին
Մարտի 11-ին՝ 18:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշելու են Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Օրը հագեցած կլինի նաև ազգագրական պարերով:
Միջինքը Մեծ պահքը կիսում է, այն Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթի կամ 24-րդ օրն է: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը հոգևոր տոնական նշանակություն չունի: Այն ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 11-ին: Միջինքը պահքը չի ընդհատում, այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:
Միջինքից սկսած` երեկոյան ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ նշան են դնում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
17:55 06-03-2015
Արարատյան հայրապետական թեմը կազմակերպում է գրաբարի անվճար դասընթացներ
1916 դիտում
21:58 24-01-2020
Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալթյան երկրների հայոց թեմը
Այս բաժնից
790 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1570 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա