3330 դիտում
19:49 11-06-2016
Արարատյան հայրապետական թեմը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում 50 մլն դրամ կնվիրաբերի զոհված զինծառայողների ընտանիքներին
Արարատյան հայրապետական թեմը այս տարի ևս «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում 50 մլն դրամ կնվիրաբերի զոհված զինծառայողների ընտանիքներին:
Խոսքը վերաբերում է 2015 թվականի հունիսի 1-ից 2016 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ շփման գծում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-19-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ պաշտպանության գոտում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ հրադադարի խախտման հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը:
«Յուրաքանչյուր մարդ փորձում է իր աջակցությունը բերել հայրենիքի պաշտպանության և մեր անվտանգության, կարծում եմ՝ սրբազան գործին, բայց ամեն ինչից զատ ու առաջ Արարատյան հայրապետական թեմում ձևավորվեց ծրագիրը, որը շուրջ երեք տարի գործում է :
Ծրագրի ողջ իմաստը այն է, որ հավաքվում է 50 միլիոն դրամ և նաև այն բարերարների կողմից, որոնք չեն ցանկանում իրենց անունները որևէ կերպ հրապարակվի:
Եվ այս տարվա ծրագրի մեջ անմասն չեն ապրիլյան պատերազմի զոհված զինվորները » ,-մանրամասնեց Արարատյան հայրապետական թեմի ներկայացուցիչը:
Այս տարիների ընթացքում ծրագրերում ընդգրկվել է 662 ընտանիք։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում. բուն դրամաբաշխությունը սկսվելու է հունիսի 17-ին:
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
17:55 06-03-2015
Արարատյան հայրապետական թեմը կազմակերպում է գրաբարի անվճար դասընթացներ
1320 դիտում
14:30 11-03-2015
Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է մասնակցելու Միջինքին
Այս բաժնից
802 դիտում
21:34 31-10-2024
Դեսպան Արսենյանը Բուլավինին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
502 դիտում
20:40 31-10-2024
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը