2436 դիտում
17:26 11-03-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությամբ գործող Թաեքվոնդոյի ֆեդերացիան բոյկոտով է հանդես գալիս ու Բաքու չի մեկնի
ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի հայտարարությունը.
Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Հայաստան պետությանն ու հայ ազգին թշնամական է, նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակաբար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության տարածք դիվերսիոն թափանցման փորձեր է կատարում, որոնց խափանման ժամանակ զոհվում եւ հաշմվում են հայ քաջարի զավակներ, ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան հայտարարում է.
Նպատակահարմար չենք գտնում մասնակցությունը հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Բաքվում նման միջոցառման մասնակցելն անթույլատրելի ենք համարում հատկապես հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ
ողջ առաջադեմ մարդկության կողմից ոգեկոչման, հիշատակման արարողություններին Թուրքիան եւ իր կրտսեր եղբայր Ադրբեջանը թատերականացված կեղծ շոուներ են հակադրում եւ այդ կերպ փորձում տպավորություն ստեղծել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայից:
Նմանատիպ նյութեր
2203 դիտում
15:08 22-05-2014
Քառյակը կառավարության դեմ նոր բոյկոտով է հանդես գալիս
2444 դիտում
18:32 03-06-2019
Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երևանում կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն
Այս բաժնից
517 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
703 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1444 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն