211652_close_icon
views-count1788 դիտում article-date 09:41 12-03-2015

Հայաստանում զարգացող միակ ոլորտը դարձել են վիճակախաղերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի՝ փետրվարի 27-ին տեղի ունեցած նիստից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում վիճակախաղերի հերթական նոր խմբաքանակը կողողի շուկան: Ըստ այդմ, որոշվել է «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին թույլատրել կազմակերպել «Տուր ձեռքդ», «Լողափ», «Սառցե ոսկի», «Դրամատուփ», «Գրքեր», «Հաղթանակ», «Լուսին 2013», «Մրգամոլուցք», «Ոսկի», «Ուրախ բաղնիք», «Պրոֆեսոր» և «Ջրաշխարհ» վիճակախաղերը: Հեռուստաեթերի գովազդները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Հայաստանում զարգացող միակ ոլորտը դարձել են վիճակախաղերը: Այս երևույթն ամենևին էլ պատահական չէ, քանի որ փորձը ցույց է տվել, որ որքան հասարակությունն աղքատ է և գումար վաստակելու հնարավորությունից զրկված, այնքան նրա ներկայացուցիչներն ավելի շատ են սկսում վիճակախաղերին տրվել՝ երբեմն վճարելով իրենց վերջին փողերը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր