211652_close_icon
views-count1686 դիտում article-date 10:07 12-03-2015

Օբաման երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված նամակում հայտնել է, որ երկարաձգել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը, որն ավարտվելու է մարտի 15-ին, հաղորդում է Ria Novosti-ն: Նամակում, մասնավորապես ասված է. «Իրանի կառավարության որոշ գործողություններ ու քաղաքական որոշումներ հակասում են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին և նախկինի պես ԱՄՆ-ի ազգային անվտանգության, տնտեսության և միջազգային քաղաքականության համար սպառնալիք են: Այդ պատճառով ես որոշել եմ, որ անհրաժեշտ է երկարաձգել պատժամիջոցները»: Միևնույն ժամանակ Օբաման կողմ է Իրանի և Վեցյակի միջև միջուկային ծրագրի կարգավորման հարցերով բանակցությունների շարունակմանը, չնայած Կոնգրեսի քննադատական դիրքորոշմանը:

Նմանատիպ նյութեր