Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել Իրանի դեմ 1 տարով պատժամիջոցները երկարաձգելու մասին։ Պատժամիջոցները վերաբերում են 1979 թվականին, հայտնել է Սպիտակ Տունը։
«Մեր հարաբերությունները Իրանի հետ դեռ նորմալ վիճակի չեն վերադարձել։ Այդ իսկ պատճառով 1979 թվականի նոյեմբերի 14-ին սահմանված պատժամիջոցները պետք է շարունակվեն նաև 2016 թվականի նոյեմբերի 14-ից հետո։ Դրա հետ կապված՝ ես որոշում եմ ընդունել Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմի կիրառումը շարունակելու մասին»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մեղմեց Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի արտասահմանյան ընկերություններին հնարավորություն տրվի Իրանի հետ բիզնեսի վարումը դյուրացնել։