211652_close_icon
views-count1344 դիտում article-date 15:23 12-03-2015

Պլանային աշխատանքները Նոր Նորքում և Արարատում ավելի սեղմ ժամկետներում կկատարվեն. «Երևան Ջուր» ՓԲԸ

Ի լրումն ս.թ. մարտի 11-ի մամուլի հաղորդագրության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր է դարձել նախօրոք հայտարարված Նոր Նորք վարչական շրջանում և Արարատի մարզում մարտի 13-ին ջրամատակարարման ընդհատման ժամկետները նվազեցնել: Այսպես, ժամը 9.00-24.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը, իսկ ժամը 10.00-23.00 կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր