1926 դիտում
22:29 02-03-2016
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում համապատասխան լուծում տալ քաղաքացիների դիմում-խնդրանքներին
Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է ընդունելություն: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ներկայացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, բուժսպասարկման ու իրավական ոլորտներին:
Ծանոթանալով հանդիպմանը մասնակցող անձանց խնդիրներին և դրանց առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներին ու դիտարկումներին` Սեյրան Օհանյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:
Նմանատիպ նյութեր
3216 դիտում
19:45 01-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր