211652_close_icon
views-count4759 դիտում article-date 10:35 14-03-2015

Դատի են տվել «Հ3 հեռուստաընկերությանը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պարզվել է՝ 2015թ. փետրվարի 16–ին «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի: «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դատարանից պահանջում է «Հ3»-ից հօգուտ իրեն բռնագանձել կես միլիոն դրամ: Ավելին՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն միջնորդել է հեռուստաընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել: Հայցը քննող դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարել է մասնակի և արգելանքը դրել է միայն հեռուստաընկերության գույքի վրա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր